Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հաստատվեց Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման լուրը

Հաստատվեց Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման լուրը
12.11.2014 | 16:48

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հաստատում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել են: Հանդիպման մանրամասները պարոն Զոհրաբյանն այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ չցանկացավ ներկայացնել՝ չնշելով ոչ քննարկված հարցերը, ոչ էլ հանդիպման օրը: Նա, անդրադառնալով եռյակի իշխանափոխության կոչերին, ասաց, որ այսօր հեղափոխությունների ժամանակը չէ, որովհետև Հայաստանին ներկայումս կայունություն է պետք: Նրա համոզմամբ, Ռուսաստանին դուր չի գա, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանում ներքին կայունություն չլինի. «Եթե երկրի ներսում լինեն ցնցումներ, նշանակում է, որ արդեն Եվրասիական տնտեսական միությունում են այդ ցնցումները, ինչի համար Ռուսաստանում գլուխ չեն շոյում, ավելի ճիշտ հակառակ են շոյում»: Հարցին, թե ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հրահանգով է կառավարությանը առաջարկել վերանայել 12 կետերը, Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք այս դեպքում պետք է խորհրդակցենք ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ: Բայց իմ անձնական կարծիքն է, որ մեր երկրի ներսում ցնցումները կարող են դուր չգալ նաև Ռուսաստանին: Մենք մի միություն ենք, և մեր ներքին ցնցումները կարող են նրանց դուր չգալ»:

Դիտվել է՝ 1014

Մեկնաբանություններ